Ոստիկանության գործողությունները համաչափության բոլոր ստանդարտներին համապատասխանում են․ Բադասյան
«Ոստիկանության գործողությունները, առնվազն այն, ինչ ես եմ ականատես եղել, համաչափության բոլոր ստանդարտներին համապատասխանում են, իսկ, եթե առանձին դեպքեր են լինում, որ ոչ համաչափ են, ապա պատկան մարմիններն արձագանքում են», - Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Բադասյանն իշխանափոխության վտանգ չի տեսնում:
ՊԵԿ նախագահը նշեց, որ անձամբ չի հաշվում, թե ինչքան է հանրահավաքների մասնակիցների թիվը, բայց 50 հազար մարդու նա փողոցում չի տեսել։
Կարծիքներ