Ստամբուլում աշխատանքներն է սկսել ուկրաինական հացահատիկի փոխադրման աշխատանքները համակարգող համատեղ կենտրոնը

Ստամբուլում աշխատանքներն է սկսել ուկրաինական հացահատիկի փոխադրման աշխատանքները համակարգող համատեղ կենտրոնը

Ստամբուլում իր աշխատանքներն է  սկսել  համատեղ համակարգող կենտրոնը, որը վերահսկելու է Ուկրաինայից հացահատիկային միջանցքների աշխատանքը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարություն է տարածել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ հուլիսի 25-ին  Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ։

«Համատեղ համակարգող կենտրոնի աշխատանքը շարունակվում է ինտենսիվ: Թուրքիան կատարել է և կշարունակի կատարել իր բաժինը բեռնափոխադրումների ոլորտում»,- վստահեցրեց նա։»,-ասել  է Հուլուսի Աքարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում