Ռուսական կողմի հետ ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ծրագիր

Ռուսական կողմի հետ ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ծրագիր

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարի տեղակալ Սերգեյ Անոպրիենկոն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ծրագիր են ստորագրել
Նախօրեին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։

Նիստի շրջանակներում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և փոխադարձ հետաքրքրքություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նիստի շրջանակներում ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ 2022-2027 թվականների ծրագիրը, 2022-2023 թվականների համար շրջակա միջավայրի պահպանության ոլորտի համագործակցության ծրագիրը և 2022-2023 թվականներին սպորտի ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ սպորտի նախարարության միջև փոխըմռնման հուշագրի իրականացման գործողությունների ծրագիրը։

Ծրագիր շրջանակում նախատեսվում է՝
= Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում օրենսդրական և նորմատիվա-իրավական հենքի զարգացում,
= Էկոլոգիական հսկողության կազմակերպման և իրականացման ոլորտի օրենսդրության կիրառման գծով մասնագետների պատրաստում և բնապահպանական իրազեկում,
- Կենսաբազմազանության պահպանություն, բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացում և անտառվերականգնման և անտառկառավարման համակարգի կատարելագործում։
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է․
_ Ձևավորել շարժական և անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների գույքագրման կատարելագործված նորմատիվամեթոդական բազա,
_ Մասնագետների որակավորման բարձրացում,
Նորմատիվաիրավական հենքի կատարելագործման ուղղությամբ առաջարկների մշակում,
_ Նորմատիվաիրավական հենքի կատարելագործում,
_ Միջգերատեսչական համագործակցության ամրապնդում և մասնագետների որակավորման բարձրացում,
_ Կողմ երկրների՝ ԲՀՊՏ կառավարման և նախագծման ոլորտի օրենսդրության կատարելագործում,
- Կովկասյան անզնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնում և պահպանություն,
_ Հայաստանում առաջավորասիական ընձառյուծի վերականգնում և պահպանություն (Panthera pardus (Linnaeus, 1758), P. p. Ciscaucasica ենթատեսակ),
_ Բեզոարյան այծի մայրական կազմի ձևավորում բազմացման «Հյուսիսային Օսեթիա» պետական փորձարարական որսորդական տնտեսությունում, դրանց բազմացում և վերականգնում,
_ Հազվագյուտ և անհետազող կենդանական տեսակների վերականգնում և պահպանություն,
_ Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզի մշակում ,
= Կառավարմանն ուղղված միջոցառումների իրականացում (Կողմերի համաձայնությամբ),
= Հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող միգրացվող թռչունների պոպուլյացիայի կայունացում,
= Վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների հսկողության համակարգի կատարելագործում, ինչպես նաև առգրավված և բռնագրավված նմուշների վերաբերյալ որոշումների կայացման համակարգի բարելավում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում