Մահացել է դերասան Ջեյմս Մայքլ Թայլերը

Մահացել է դերասան Ջեյմս Մայքլ Թայլերը

Ամերիկացի դերասան Ջեյմս Մայքլ Թայլերը, ով առավել հայտնի է «Ընկերներ» (1994-2004 թթ.) հեռուստասերիալի սրճարանի մենեջեր Գյունթերի դերով, մահացել է 59 տարեկան հասակում երկարատև հիվանդության հետևանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է TMZ պորտալը՝ վկայակոչելով դերասանի ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ մահվան պատճառը քաղցկեղն է եղել, որի հետ դերասանը պայքարում էր վերջին չորս տարիների ընթացքում։ Հաղորդվում է, որ Թայլերը մահացել է Լոս Անջելեսի իր տանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում