Կամչատկայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնում է ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի մամուլի ծառայությունը։

«Սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 5,4 մագնիտուդ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կամչատկայի ծովածոցի ջրերում՝ Ուստ-Կամչատսկ գյուղից 44 կիլոմետր հարավ-արևելք, Ուստ-Կամչատսկի մունիցիպալ շրջանի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկրաֆիզիկոսների տվյալներով՝ շրջանի բնակիչները ցնցումներ են զգացել մինչև չորս բալ ուժգնությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում