Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Տեղեկացնում է վարչապետի լրատվական ծառայությունը։

Հեռագրում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

խորապես ցնցված եմ սույն թվականի մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգության լուրից: Հատկապես շատ ցավալի է, որ զոհերի մեծ մասը երեխաներ են:

Խնդրում եմ Ձեզ անկեղծ ցավակցություններ և զորակցության խոսքեր փոխանցել զոհերի հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին»:

Հիշեցնենք, որ այսօր հրաձգություն ու պայթյուններ են տեղի ունեցել Կազանի թիվ 175 դպրոցում, որի հետեւանքով սպանվել է 11 դպրոցական, կան տասնյակ վիրավորներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում