Գերմանիան կպատվաստի իր բոլոր քաղաքացիներին մինչև ամռան ավարտը. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկրում մտադիր են մինչև ամառվա ավարտը պատվաստել բոլոր բնակիչներին:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Մերկելի խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը կանի ամեն ինչ կորոնովիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարման շղթան պաշտպանելու համար, եթե նույնիսկ չկարողանա վերահսկել արտադրման ընթացքը:
Կանցլերը հավելել է, որ տարվա երրորդ եռամսյակում երկրում պատվաստանյութի բավարար պաշարներ կլինեն, որոնց մի մասը կտրամադրվի այլ երկրների:
Մերկելը նշել է, որ թեև կորոնավիրուսի նոր տեսակները մեծ մտահոգության տեղիք են տալիս, նոր զարգացող պատվաստանյութերը կկարողանան պաշտպանել մարդկանց այդ մուտացիաներից:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիան գտնվում է կորոնավիրուսի համավարակի շատ բարդ փուլում, և չնայած հիվանդացության թվի նվազմանը, մահացության թիվը բարձր է մնում:
Կարծիքներ