Վրաստանում ընդդիմությունը դժգոհ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից և նոյեմբերի 1-ին հանրահավաք է հրավիրում

Վրաստանում ընդդիմությունը դժգոհ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից և նոյեմբերի 1-ին հանրահավաք է հրավիրում

Վրաստանում ընդդիմադիր ուժերը դժգոհ են խորհրդարանական ընտրությունների՝ ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական արդյունքներից և կոչ են անում մարդկանց նոյեմբերի մեկին՝ տեղական ժամանակով 16:00-ին, դուրս գալ Թբիլիսիի կենտրոն՝ Ռուսթավելու պողոտա՝ բողոքի հանրահավաքի:

Ինչպես հայտնում է ТАСС-ը, ձայների 39.98%-ի մշակման արդյունքներով՝առաջատարը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է՝ 50.93%-ով, երկրորդը՝ ընդդիմադիր «Ազգային շարժում»-ը՝ 24.68%-ով:

Ընդդիմության առաջնորդն այժմ համատեղ գործողությունների պլան եմ մշակում և արդեն իսկ հայտարարում, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ են, և որ պատրաստվում են բողոքարկել արդյունքները: Փիքրի Չիխրաձեն, Գուբազ Սանիկիձեի և Գեորգի Բարամիձեի պնդմամբ՝ ընտրությունները «ֆարս» են եղել և անգամ իշխանությունը փորձել է «հեղաշրջում» կատարել:

«Սրանք ընտրություններ չէին, սա պատերազմ էր, և մենք այն չենք պարտվել»,- հայտարարել է ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության անդամ Նիկա Մելիան:

Ըստ նախնական արդյունքների՝ Վրաստանի խորհրդարան կանցնի 5 կուսակցություն և 2 դաշինք՝ «Վրացական երազանք», «Միասնությունն ուժ է», «Եվրոպական Վրաստան», «Հայրենասերների ալյանս», «Լելո», «Գիրչի» և «Ստրատեգիա Ագմաշենեբելի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում