Հաիթիի ափերի մոտ նավ է խորտակվել. առնվազն 14 մարդ զոհվել է

Հաիթիի ափերի մոտ նավ է խորտակվել. առնվազն 14 մարդ զոհվել է

Առնվազն 14 մարդ Է զոհվել եւ մի քանիսն անհայտ կորել նավի խորտակման հետեւանքով, որը մարդկանց Էր փոխադրում Տորտուգա կղզուց Հաիթիի հյուսիսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ նավը շրջվել Է այն պատճառով, որ գերբեռնված Է եղել: Առնվազն ինը մարդու հաջողվել Է փրկել, նրանց բժշկական օգնություն Է ցույց տրվում: Կորածների ստույգ քանակի մասին տվյալներ այս պահին չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում