Ճապոնիայի հյուսիս-արևելքում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հյուսիս-արևելքում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիս-արևելքում, ցունամիի վտանգ չկա։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է երկրի օդերեւութաբանական վարչությունը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ։ Օջախը՝ օվկիանոսի հատակի մոտ 30 կմ խորության վրա։

Զոհերի ու ավերածությունների, ինչպես նաև «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանում արտակարգ իրավիճակների մասին տվյալներ չկան։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում