Փարիզ-2024. լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չի հաղթահարել որակավորման փուլը

Փարիզ-2024. լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չի հաղթահարել որակավորման փուլը

33-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանի պատվիրակ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլում 100 մետր տարածության մարզումային պայքարում 1:01.24 արդյունք է գրանցել։

4 մրցահերթից հետո Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է։ Կիսաեզրափակիչ է դուրս եկել 16 լողորդ։ Լավագույն արդյունքը որակավորման փուլում գրանցել է Յուֆեն Ժանը Չինաստանից։

Հայաստանի ներկայացուցիչներից լողի մրցաշարին կմասնակցի նաև Արթուր Բարսեղյանը: Նա հուլիսի 30-ին ուժերը կչափի 100 մետր ազատ ոճում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում