Իրանում բացվել է առաջին նորարարական միջուկային կենտրոնը
Իրանում բացվել է առաջին նորարարական միջուկային կենտրոնը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նշվում է, որ կենտրոնի ստեղծումը ատոմային ոլորտում նորարարական էկոհամակարգի ձևավորման և իրանցի միջուկային գիտնականների ձեռքբերումների գործնական կիրառման առաջին քայլն էր: Խոսքը, մասնավորապես, ատոմային տեխնոլոգիաների օգտագործման մասին է բժշկության, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում:
Թեհրանում կենտրոնի բացման արարողությանը մասնակցում էին Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահ Սորենա Սաթարին:
Կարծիքներ