Վաշինգտոնում տեղի է ունեցել Բայդեն-Զելենսկի հանդիպումը

Վաշինգտոնում տեղի է ունեցել Բայդեն-Զելենսկի հանդիպումը

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, այս մասին հայտնում է BBC-ն: Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը Զելենսկուն հավաստիացրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակելու է պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև շարունակելու է աջակցությունը՝ երկրի անվտանգության ապահովման գործում: «ԱՄՆ-ն՝ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Բայդենը: Երկու երկրների առաջնորդների բանակցությունները երկու ժամից ավել են տևել: Հանդիպումից հետո մամուլի ասուլիս չի եղել, սակայն համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի հարաբերություններն այժմ ավելի ամուր են, քան երբևէ:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում