ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ
Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը մարտի 17-ին ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
«Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնեց բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը:
«Նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Վիճակը ծանր է»,-նշեց խոսնակն ու հավելեց, որ բժիշկները պայքարում են Կիրակոսյանի կյանքի համար:
«Դերասանուհին մեզ մոտ է տեղափոխվել շնչառական խնդիրներով: Ախտորոշումը ձեռքիս տակ չէ»,-շեշտեց Հունանյանը:
Կարծիքներ