Ցականյանի ընտանիքը համաձայնվել է Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիեւի Բաքվին վերադարձնելուն (տեսանյութ)

Ցականյանի ընտանիքը համաձայնվել է Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիեւի Բաքվին վերադարձնելուն (տեսանյութ)

«Սիրելի° հայրենակիցներ, Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում և քաղաքական շրջանակներում տեղ գտած մտահոգությունները՝ հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, արտահանձնման որոշման շարժառիթները: Այն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում նրանց համաձայնությունն ստանալուց հետո: Պատասխանատու այս որոշումը նպաստել է ոչ միայն գերիների առաջին խմբի վերադարձին, այլ նաև կերաշխավորի հաջորդ խմբերին հայրենիք վերադարձնելը: Խորին երախտագիտությունս եմ հայտնում Սմբատ Ցականյանի ծնողներին՝ Մեխակ և Կարինե Ցականյաններին, ցուցաբերած պատասխանատվության և քաղաքացիական բարձր գիտակցության համար»,- գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում