Հայիթիի նախագահի սպանության կասկածանքով ձերբակալվածների թիվը հասել է 19-ի
Հայիթիի իշխանությունները ձերբակալել են առնվազն 17 կոլումբացի վարձկանի և Հայիթիի ծագում ունեցող 2 ամերիկացու, որոնք կարող են մասնակից լինել երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանությանը։ Այս մասին հայտնում է երկրի ոստիկանության ֆեյսբուքյան էջը։
Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ ներկայում ևս 6 հանցագործներ հետախուզվում են։
Երեկ Հայիթիի ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի կազմի մեջ են եղել 26 կոլումբացիներ և 2 ամերիկացիներ։
Կարծիքներ