Աճյունների նույնականացման գործընթացը հիմնականում ավարտված է. Ավանեսյան
Պատերազմների հետևանքով չնույնականացված աճյունների նույնականացման գործընթացը հիմնականում ավարտված է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
«Նիդեռլանդների հետ մեր համագործակցության բոլոր փուլերը ավարտել ենք։ Մասունքների վերջին փորձաքննություններն ավարտվել են և ամփոփվել։ Եթե խոսքը չի վերաբերում կոնկրետ դեպքի քրեական գործի շրջանակներում հավելյալ փորձաքննության անհրաժեշտությանը, ապա այս գործընթացը կարելի է համարել ավարտված։ Այո, կան մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննության ենթակա չեն։ Կան նույնականացված, բայց այս պահին չհուղարկավորված մասունքներ, և այս մասով աշխատանքները ծնողների, քննչական մարմինների, Պաշտպանության նախարարության հետ շարունակվում են»,- ասաց Ավանեսյանը։
Կարծիքներ