Պուտինը մեղադրել է Արևմուտքին պարենային շուկայի անհավասարակշռության մեջ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սննդամթերքի շուկայում անհավասարակշռությունը արևմտյան երկրների անվերահսկելի տնտեսական քաղաքականության ուղղակի հետևանքն է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պուտինը Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ բանակցություններից հետո ասել է, որ իրենք խոսել են հարցերի մասին, որոնք այսօր հետաքրքրում են բոլոր երկրներին:
«Նկատի ունեմ համաշխարհային շուկաներին սննդամթերք, գյուղատնտեսական այլ ապրանքներ, հանքային պարարտանյութեր մատակարարելը։ Մենք բազմիցս ընդգծել ենք, որ պարենային ապրանքների շուկաների անհավասարակշռությունը մի շարք երկրների երկարաժամկետ և անպատասխանատու տնտեսական քաղաքականության ուղիղ հետևանքն է»,- ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ արևմտյան երկրներն էլ ավելի են ապակայունացնում գյուղատնտեսության համաշխարհային արտադրությունը՝ սահմանափակումներ դնելով ռուսական և բելառուսական պարարտանյութերի մատակարարման հարցում։ Նրանք դժվարացնում են ռուսական հացահատիկի արտահանումը համաշխարհային շուկաներ՝ բարդացնելով հացահատիկ տեղափոխող բեռնատարների ապահովագրությունը և առևտրային պայմանագրերով բանկային վճարումներ կատարելը:
Կարծիքներ