ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն ձգտում ոչնչացնել Ռուսաստանը. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է ռուսաստանցիներին ՝ վստահեցնելով, որ ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան չեն ձգտում ճնշել կամ ոչնչացնել իրենց երկիրը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես ևս մեկ անգամ ասում եմ Ռուսաստանի ժողովրդին ՝ ԱՄՆ-ն և Եվրոպայի ազգերը չեն ձգտում վերահսկողության տակ վերցնել կամ ոչնչացնել Ռուսաստանը։ ԱՄՆ-ն չի ծրագրում հարձակվել Ռուսաստանի վրա։ .. Միլիոնավոր ռուսաստանցիներ, որոնք ցանկանում են խաղաղ ապրել հարևանների հետ, մեր թշնամիները չեն», - ասել է նա։
Կարծիքներ