Հնդկաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել

Հնդկաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել

Ջարխանդ նահանգի Դանբադում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Press Trust of India լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով պաշտոնյաներին։

Նրանց տվյալներով՝ հրդեհը բռնկվել է հունվարի 31-ի երեկոյան Դհանբադի բանուկ շրջանում գտնվող բազմահարկ շենքում։

«Հրդեհի ճշգրիտ պատճառը դեռ պարզված չէ»,- գործակալությունը մեջբերում է Ջարխանդ նահանգի ներկայացուցչի խոսքերը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում