Աֆղանստանում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Աֆղանստանում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Կունդուզ քաղաքից 62 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 161 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ