ՀՀ քաղաքացին չպետք է վճարի ԼՂ պետական ինստիտուտների պահպանման համար.Տարոն Չախոյան

ՀՀ քաղաքացին չպետք է վճարի ԼՂ պետական ինստիտուտների պահպանման համար.Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը գրում է.

Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ ՀՀ պետական բյուջեից պետք է լինեն հատկացումներ Հայաստանում ԼՂ պետական ինստիտուտների պահպանման համար՝ հիմնավորելով, որ ԼՂ ներկայացուցիչները միջազգային հարթակներում կկարողանան ներկայացնել ու պաշտպանել բռնի տեղահանված ԼՂ հայերի շահերը։

 

✅ ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի ոչ մի ինստիտուտ չի կարող գործել, պետության ներսում պետություն չի կարող գոյություն ունենալ, սա բացառապես անվտանգային հարց է։ Հակառակ դիրքորոշումը լի է սպառնալիքներով ու նոր մարտահրավերներով։

✅ Հիմնավորումը, թե ԼՂ ներկայացուցիչները միջազգային հարթակներում կկարողանան ներկայացնել ու պաշտպանել բռնի տեղահանված ԼՂ հայերի շահերը, սին է և անհիմն։ Անգամ 2020 թվականի պատերազմից հետո մինչ բռնի տեղահանումը ԼՂ իշխանության ներկայացուցիչներից և ոչ ոք չի կարողացել միջազգային հարթակներում գոնե ներկայացնի ԼՂ հայերի իրավունքները։ Իսկ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո դրա մասին խոսելն անգամ ավելորդ է։

✅ Միջազգային տարբեր հարթակներում ԼՂ հայերի իրավունքների մասին բարձրաձայնել ու ու շարունակում են բարձրաձայնել ՀՀ իշխանությունները։ Հայաստանում ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի սոցիալական և մնացյալ խնդիրները լուծում են և լուծելու են ՀՀ պետական ինստիտուտները։ Հետևաբար որն է տրամաբանությունը ֆինանսավորելու ԼՂ պետական ինստիտուտների պահպանումը, եթե դրանք ոչ մի խնդիր չեն լուծելու։

✅ ՀՀ քաղաքացին չպետք է վճարի ԼՂ պետական ինստիտուտների պահպանման համար, որոնց ղեկավարները ստորագրել են ԼՂ լուծարելու մասին փաստաթուղթը, իրենց հայրենակիցներին այսօր սպառնում են գլուխ կոտրելով և պրակտիկորեն ոչ մի խնդիր չեն լուծելու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում