Նախկին եվրոպացի հանձնակատար. Արևմուտքը միտումնավոր հատեց սահմանը՝ առաջարկելով Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին

Նախկին եվրոպացի հանձնակատար. Արևմուտքը միտումնավոր հատեց սահմանը՝ առաջարկելով Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին

Արեւմուտքը միտումնավոր հատեց Ռուսաստանի համար անընդունելի սահմանը՝ 2008 թվականին Ուկրաինային առաջարկելով անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս կարծիքը հայտնել է Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահ և նախկին եվրահանձնակատար Գյունտեր Վերհոյգենը Berliner Zeitung թերթին կիրակի օրը հրապարակված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, նա մատնանշեց, որ Վաշինգտոնը, հենվելով 1990-ականներին աշխարհում ԱՄՆ-ի առաջնայնության դոկտրինի վրա, պետք է «կանխի Ռուսաստանի վերածնունդը և նրա վերածումը համաշխարհային մրցակցի»։ «Սրան գումարվում է այն փաստը, որ Վաշինգտոնում շատ կասկածանքով են վերաբերվում գերմանացիների և ռուսների մերձեցմանը»,- ասել է Վերհոյգենը։ Նա պնդեց, որ Արևմուտքը լրջորեն մտածել է Ռուսաստանին ՆԱՏՕ-ին անդամակցություն առաջարկելու մասին, սակայն ի վերջո «ԱՄՆ-ն չցանկացավ հրաժարվել Եվրոպայում իր գերիշխող դերից» և մերժեց այդ գաղափարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում