Պենտագոնը չի բացառում, որ հարվածներ կհասցնի Մեքսիկայի թմրանյութերի լաբորատորիաներին

ԱՄՆ-ն չի բացառում հարվածները Մեքսիկայի լաբորատորիաներին, որտեղ արտադրվում է ֆենտանիլ տեսակի թմրանյութ: Այս մասին Fox News-ին հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:
Fox News հեռուստաալիքի թղթակիցը Հեգսեթին հարցրել է, թե արդյոք նա չի բացառում ֆենտանիլ արտադրող մեքսիկական լաբորատորիաներին հարվածներ հասցնելու հնարավորությունը:
«Ոչ, կարծում եմ, ես ոչինչ չեմ բացառում: Բոլոր տարբերակները դիտարկվում են», – պատասխանել է Պենտագոնի ղեկավարը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ վերջնական որոշումը մնում է ԱՄՆ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին, այսինքն՝ նախագահ Դոնալդ Թրամփին։
Թրամփն արտակարգ դրության համազգային ռեժիմ է սահմանել ԱՄՆ-ի հարավային սահմանին տիրող իրադրության կապակցությամբ և կարգադրել լրացուցիչ զորակազմ, ուղղաթիռներ և հետախուզական ուժեր ուղարկել Մեքսիկա:
Ֆենտանիլով գերդոզավորումը մահացության հիմնական պատճառներից մեկն է ԱՄՆ-ի երիտասարդների շրջանում: 2024 թվականի հուլիսի վերջին ԱՄՆ-ի իշխանությունները հաղորդել էին Մեքսիկայի խոշորագույն թմրակարտելի՝ «Սինալոա»-ի երկու առաջնորդների ձերբակալության մասին։
Կարծիքներ