Ուսումնական շաբաթն ապագա մասնագետները սկսում են լավ տրամադրությամբ. Արմեն Մուրադյան

Ուսումնական շաբաթն ապագա մասնագետները սկսում են լավ տրամադրությամբ. Արմեն Մուրադյան

Ուսումնական շաբաթն ապագա մասնագետները սկսում են լավ տրամադրությամբ:

ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված արդեն երեք տարվա պատմություն ունեցող Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը եզակի է հանրապետությունում իր տեսակով և հնարավորություններով:

Ապագա, ինչպես նաև արդեն գործող բժիշկ-ստոմատոլոգիների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս կենտրոնի հարմարավետ սրահները համալրված են համապատասխան մուլյաժներով, ֆանտոմներով, վարժասարքերով և հատուկ ծրագրային ապահովում պարունակող համակարգչային ռոբոտ-սիմուլյատորներով:

Կենտրոնը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով, համապատասխան կահույքով, ինչպես նաև արդի մասնագիտական ուսումնական գրականությամբ՝ բոլոր մասնագիտական առարկաների մասով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում