Ալեքսեյ Ռոմանովը ձերբակալվել է
Բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը Խաբարովսկում ձերբակալվել է՝ բողոքի ցույցերը լուսաբանելու պատճառով:
Այս մասին հայտնում է interfax-russia.ru-ն:
Նա նշել է, որ չնայած պատճառը եղել է չթույլատրված ցույցին մասնակցելն ու այն լուսաբանելը, այնուամենայնիվ իրավապահները տրամադրված են բարեկամական, բայց վճռական:
«Ոստիկանական վերաբերմունքը քաղաքավարի և բարյացակամ է: Դա, իհարկե, չի վերացնում իրավիճակի վայրիությունը: Եվ, այո, նրանք ինձ ձերբակալել են այն բնակարանի մոտ, որի հասցեն ես ոչ ոքի չեմ տվել»,- նշել է բլոգերը:
Նկատենք, որ հուլիսի 11-ից Ալեքսեյ Ռոմանովը Խաբարովսկում լուսաբանում է չարտոնված գործողությունները:
Հիշեցնենք, որ բլոգեր, լրագորղ Ալեքսեյ Ռոմանովը հեղափոխության օրերին ակտիվերեն լուսաբանում էր նաև հայաստանյան իրադարձությունները: Ռոմանովը Հայաստան հաճախ է այցելում:
Կարծիքներ