Սրանք կարծում են, որ հայհոյանք գրելով, սպառնալիքներ գրելով՝ կարող են լռեցնել մեզ

Սրանք կարծում են, որ հայհոյանք գրելով, սպառնալիքներ գրելով՝ կարող են լռեցնել մեզ

Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սրանք կարծում են, որ հայհոյանք գրելով, սպառնալիքներ գրելով՝ կարող են լռեցնել մեզ: Ինչու՞ եմ գրում էդ մասին. որովհետև հիմա շատ ավելի համակարգված են անում էն, ինչ վաղուց էին անում: Երեկ ֆոտոշոփի աստվածները սքրին էին տարածում իմ անունից, հիմա էլ նոր բացված տելեգրամյան ալիքով հրապարակում են մեր հեռախոսահամարները՝ լուսանկարով, ու թաքցրած տելեգրամյան ալիքներով ֆաս հրամանը ստացած որոշ թերմացքներ իրենց մանկության տրավմաներն են ի ցույց դնում անձնական նամակներում, ու ամենակարևորը՝ ռուսալեզու կամ «ռուսատառ» պրոֆիլներով:


Ուզում եմ հիասթափեցնել ձեզ, նման մեթոդներով լռեցնել չի ստացվի, չեմ զարմանա, որ ավելի կոշտ գործողությունների էլ անցնեք: Բացեք հնարավոր բոլոր ֆեյքերը, նորից մտեք գրեք, հայհոյեք, սպառնալիքներ հնչեցրեք... չեմ ալարում, բոլորիդ հատ-հատ սև ցուցակ եմ ուղարկում: 
Կարծում եմ արժանի եք իմանալու՝ ում հետ գործ ունեք: Կցում եմ հարյուրավոր նամակներից մի քանիսի սքրինները՝ հնարավորինս փակելով հրապարակման ոչ ենթակա բառերը: Նաև ասեմ, որ դիմել եմ համապատասխան մարմիններին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում