Երևանի Թամանցիների փողոցում «Օպել»-ից հերոին ու մարիխուանա է հայտնաբերվել․ 29-ամյա վարորդը ձերբակալվել է
Պարեկների գիշերային ծառայությունը շարունակում է արդյունք տալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Գիշերվա ժամը 2.15-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ծառայություն կատարելու ժամանակ պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա վարորդին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանա և հերոին տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ:
Նշանակվել է փորձաքննություն:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին, ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ