Եթե նոյեմբերի 9-ը երազանքի փաստաթուղթ էր ըստ Քոչարյանի, ինչու էին պահանջում վարչապետի հրաժարականը. Չախոյան

Եթե նոյեմբերի 9-ը երազանքի փաստաթուղթ էր ըստ Քոչարյանի, ինչի համար էին քոչարյանական ջարդարարները ներխուժել Կառավարության շենք, Ազգային Ժողով, Կառավարական ամառանոց։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.
«Եթե նոյեմբերի 9-ը երազանքի փաստաթուղթ էր ըստ Քոչարյանի, ինչի համար էին քոչարյանականները ցանկանում սպանել Արարատ Միրզոյանին։
Եթե նոյեմբերի 9-ը երազանքի փաստաթուղթ էր, ինչի համար էին պահանջում վարչապետի հրաժարականը։
Հայաստանի դեմ գործ տվող էս թյուրիմացությունը 7 երգ գիտի, 7-ն էլ Հայաստանը գուբերնիա սարքելու մասին»։
Կարծիքներ