Պաղեստինի նախագահը նոյեմբերի 23-ին կմեկնի Ռուսաստան

Պաղեստինի նախագահը նոյեմբերի 23-ին կմեկնի Ռուսաստան

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը նոյեմբերի 23-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կվարի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Պաղեստինի ԱԳՆ ղեկավար Ռիյադ ալ-Մալիքին։

«Պարոն նախագահը տեղեկացրեց, որ իր այցը Ռուսաստան և նախագահ Պուտինի հետ հանդիպումը տեղի կունենա այս ամսվա 23-ին»,- ընդգծել է դիվանագետը «Պաղեստինի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Ինչպես նշել է ալ-Մալիքին, խորհրդակցությունների ընթացքում պաղեստինցի առաջնորդը նախատեսում է անդրադառնալ մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում