Ստուգվում է ոչ պաշտոնական աղբյուրներով տարածվող տեղեկատվությունը. ԱԳՆ-ն՝ Մոսկվայի ահաբեկչությունից տուժած հայերի մասին
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան կառույցների հետ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ՀՀ քաղաքացիների և հայերի շրջանում հնարավոր զոհերի և տուժածների հարցով: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից․
«Բոլոր հնարավոր շրջանակների ներգրավմամբ ստուգվում է ոչ պաշտոնական աղբյուրներով տարածվող տեղեկատվությունը։ Պաշտոնական հաստատման առկայության դեպքում կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ ահաբեկչությունից հետո կա կորած ՀՀ քաղաքացի՝ երիտասարդ մի կին, որի ամուսնուն, ըստ հրապարակված տեղեկատվության, մահացած են գտել «Կրոկուս»-ում:
Կարծիքներ