Թալիբները ցրել են Ազգային անվտանգության խորհուրդը, Ազգային հաշտեցման խորհուրդը և խորհրդարանը
Իշխանության եկած «Թալիբան» շարժման կառավարությունը լուծարել է մի շարք պետական կառույցներ, այդ թվում՝ ներկայացուցչական։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ ՝այս մասին երեքշաբթի հայտնել է The Khaama Press- ը, որը հրապարակում է շարժման առաջնորդների ստորագրությամբ համապատասխան փաստաթղթի լուսանկարը։
Ենթադրվում է, որ թալիբները ցրել են Ազգային անվտանգության խորհուրդը, Ազգային հաշտեցման բարձրագույն խորհուրդը, Ազգային ժողովը (Խորհրդարանը), ինչպես նաև վերացրել են մարդու իրավունքների, սահմանադրության վերանայման հանձնաժողովները և խորհրդարանի երկու պալատների քարտուղարությունները։
Ինչպես հայտնում է The Khaama Press-ը, փաստաթուղթը, ի թիվս այլ բաների, կրում է թալիբների կաբինետի վարչապետ Մոհամմադ Հասան Ախունդի ստորագրությունը։ Որոշումն ինքնին, իբր, կայացրել է թալիբների գերագույն առաջնորդ մոլլա Հիբաթուլլա Ախունդզադան։
Միաժամանակ շարժումը ուժի մեջ թողեց Սահմանադրության կիրարկման վերահսկողության անկախ հանձնաժողովը։
Կարծիքներ