Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 11 024 դեպք են հայտնաբերել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել Է 11 024-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 4 301 159-ի, մարտի 5-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել Է 0,26 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 327 553 մարդ: Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 15 464-ով՝ մինչեւ 3 885 321: Շտաբի տվյալներով՝ արդեն բուժվել Է երկրում վարակվածների 90,3 տոկոսը: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 462-ով՝ մեկ օր առաջվա 475-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 88 285 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,05 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ