Այսօրվա բանակցություններին ադրբեջանական կողմը չի ներկայացել.ՊՆ
Այսօր` մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Կարծիքներ