Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 136 մարդ
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 83 հազար 101-ի, վերջին 24 ժամում մահացել է 136 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 հազար 485 նոր դեպք: Նրանցից 1259-ը հոսպիտալացվել են:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում գրանցված ընդհանուր 3 մլն 105 հազար 620 դեպքից 2 մլն 760 հազար 229-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 3258 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Կարծիքներ