Խորվաթիայի նախագահը դեմ է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Խորվաթիայի նախագահը հայտարարել է, որ դեմ է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցմանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ չեն լուծվել խնդիրները Բալկաններում, մասնավորապես՝ քանի դեռ Բոսնիայի և Հերցեգովինայի օրենսդրությունը չի համապատասխանեցվել բոսնիական խորվաթների շահերին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Զորան Միլանովիչը ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր միացումը Հյուսիսատլանտյան դաշինքին, իր կարծիքով, «վտանգավոր շառլատանություն է»:
Կարծիքներ