ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Վանաձորի և մայրաքաղաքի հերթապահ մանկապարտեզներում
ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները այսօր ստուգայցեր են իրականացրել Վանաձորում և մայրաքաղաքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ստուգայցերի նպատակն է ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման ապահովումը հաստատությունների կողմից:
Տեսչական մարմնի աշխատակիցները Վանաձորում մշտադիտարկումներ են իրականացրել 7 հերթապահ մանկապարտեզներում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ախտահանման, մանրէազերծման, երեխաների և աշխատակիցների կանոնավոր ջերմաչափման, գրանցամատյանների վարման հետ կապված աշխատանքներին: Տեղում տեսչական մարմնի ներկայացուցիչները իրականացրել են իրազեկման և խորհրդատվական աշխատանքներ:
Ստուգայցեր են իրականացվել նաև մայրաքաղաքում գործող հերթապահ մանկապարտեզներում, ինչի արդյունքում պարզ է դառնում, որ էականորեն նվազել են խախտումները:
Տեսչական մարմինը հորդորում է շարունակել խստորեն հետևել ՀՀ պարետի ցուցումներին:
Կարծիքներ