Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 75 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 23, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ծանր վիրավորանքի՝ 5, խարդախության, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 4-ական, սպանության սպառնալիքի՝ 2, սպանության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծեծի, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելու, սուտ մատնության, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, բռնության կոչեր հրապարակելու, փաստաթուղթ կեղծելու և ապացույցներ կեղծելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, և վրաերթի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 4-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ