«Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում մեկնարկել են կերպարվեստի ոլորտում մշակութաբանական փորձաքննությունները
Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, կենտրոնում իրականացվող փորձաքննությունների ընդլայնման գործընթացը շարունակելով, սկսել է իրականացնել նաև մշակութաբանական փորձաքննություններ՝ մեկնարկ տալով կերպարվեստի ոլորտին։
Փորձաքննության առարկա կարող են հանդիսանալ գեղանկարչությունը, գծանկարը, վիմատպությունը, քանդակը, սրբապատկերը և այլն։
Մշակութաբանական փորձաքննության այս տեսակը թույլ կտա պարզել՝
• մշակութային արժեքների իսկությունը (բնօրինակ կամ կեղծ լինելը),
• գեղարվեստական նշանակությունը,
• կարևորությունը,
• անվանումը, վերնագիրը,
• հեղինակին,
• վարպետին, արտադրողին, հրատարակչին,
• տիպը, ուղղությունը, դպրոցը,
• ստեղծման ժամանակը,
• ստեղծման վայրը,
• նյութը,
• ֆիզիկական չափսերը (երկարություն, լայնություն, բարձրություն, տրամագիծ, քաշ, հարգը)։
Կարծիքներ