Այս պահին որևէ արտախորհրդարանական ուժ ներգրավված չէ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին. Քոչարյան

Արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին կարող է միայն իրավական որոշման արդյունքում լինել: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այս պահին որևէ արտախորհրդարանական ուժ ներգրավված չէ հանձնաժողովի աշխատանքներին: Իհարկե, ցանկություններ ունեն, որովհետև կա այդպիսի հարթակ` արտախորհրդարանական ուժերի, որոնք տարբեր պարբերականությամբ ունենում են հանդիպումներ, քննարկում են մեր երկրին վերաբերվող խնդիրները, նաև 44-օրյա պատերազմին վերաբերվող հարցեր: Եվ այդ ուժերի մեջ, բնականաբար, ցանկությունները կան, բայց այդ ցանկությունները ինչ իրավական ձևաչափով կարող են լինել իրագործելի, դա կորոշի արդեն պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը, որն այս պահից նաև քննիչ հանձնաժողովն է: Այսինքն` միայն իրավական որոշման արդյունքում կարող են լինել»,- ասաց Քոչարյանը:
Կարծիքներ