Ռուսաստանը չի փակում Ուկրաինիայի շուրջ բանակցությունների դուռը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը ցանկացած շփման պատրաստ Է Ուկրաինիայի շուրջ բանակցային գործընթացում, ընդ որում՝ ելնելու Է ազգային շահերից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Միշտ բաց ենք ցանկացած տեսակի բանակցություններին, ցանկացած շփման, երբեք չենք փակում դուռը: Դուք հիանալի գիտեք, որ մեր փորձագետները նույնիսկ ամենադժվարին իրադրություններում միշտ հավանություն են տալիս երկխոսությանը բոլոր նրանց հետ, ովքեր համապատասխան ցանկություն եւ մտադրություն են հայտնում: Բայց դրա հետ մեկտեղ եւս մեկ անգամ հիմք ենք ընդունում երկրի իրադրությունը, մեր նպատակներն ու խնդիրները եւ մեր ազգային շահերը»,-ասել Է դիվանագետը՝ հանդես գալով իր ամենշաբաթյա ճեպազրույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ