Գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է պատշաճ ձևով քննվի. Նիկոլ Փաշինյան

Գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է պատշաճ ձևով քննվի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է պատշաճ ձևով քննվի։ Ինչպես տեղեկացնում է  Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին՝ Փաշինյանը նշեց, որ զինվորական կանոնագրքերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է գերի ընկելը համարվում հանցագործություն և որ դեպքում՝ ոչ։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ, և պետք է հստակ բոլոր դեպքերը պատշաճ ձևով քննվեն ու գուցե այստեղ սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա։ Ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրքերը հստակ սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Եվ յուրաքանչյուր դեպքով պետք է քննենք այդ դեպքի հետ գործ ունենք, թե ոչ»,- ընդգծեց Փաշինյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում