Պարտությունը որբ է, իսկ հաղթանակն ունի հազար տեր. Արմեն Խաչատրյան

Պարտությունը որբ է, իսկ հաղթանակն ունի հազար տեր. Արմեն Խաչատրյան

Նրանք, ովքեր մանդատը վայր չեն դնում և պատգամավոր են դարձել քաղաքական ուժի շնորհիվ, ոմանք էլ համամասնական ցուցակով են անցել, ոչ թե ռեյտինգային ընտրակարգով, օգտագործելով քաղաքական իրավիճակը դարձել են պատգամավոր, և վայր չդնելով մանդատը առանձնանում են, ես դա համարում եմ շատ ամոթալի երևույթ այդ պատգամավորների համար, որովհետև ստացվում է այսպես՝ պարտությունը որբ է, իսկ հաղթանակն ունի հազար տեր։ Եթե ուրիշ իրավիճակ լիներ պատերազմի դաշտում, իհարկե նրանք վայր չէին դնի և կգովաբանեին, ավելի շատ հեքիաթներ կպատմեին իրենց ներգրավվածության, արած չարածի մասին, բայց երբ դժվար իրավիճակ է լինում, այդ դժվար իրավիճակում մարդիկ ասում են, որ մենք լայն, լավ իրավիճակների ընկեր և համախոհ ենք, մենք դժվար իրավիճակների ընկեր չենք, նման ընկեր չի լինում։

Արմեն Խաչատրյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում