Փենսիլվանիայի նահանգապետը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն է տարածել

Փենսիլվանիայի նահանգապետը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգապետ Թոմ Վուլֆը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

Փենսիլվանիան միանում է մարդու իրավունքների բոլոր այն պաշտպաններին ու պատմաբաններին, որոնք ճանաչել են Օսմանյան կայսրության օրոք 1.5 մլն հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը:  

Հայտարարության մեջ նշվում է, որ պատմությունից դասեր չքաղելը թույլ է տվել դրա կրկնությունը՝ 2020-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը: Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերը հարձակումներ են իրականացրել Արցախում հայ ժողովրդի դեմ, որոնք հանգեցրել են մարդկանց, տարածքների և ունեցվածքի կորուստների: Այս ռազմական գործողությունների շարժառիթը եղել է 106 տարի առաջ հայերի դեմ իրականացված ցեղասպանության արշավը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում