Արձակուրդում է գտնվում 21 դատավոր, ևս 7-ն ինքնամեկուսացված են. ԲԴԽ

Արձակուրդում է գտնվում 21 դատավոր, ևս 7-ն ինքնամեկուսացված են. ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկն այսօր իր աղբյուրներին հղում անելով՝ տեղեկատվություն է հրապարակել, թե դատավորները համատարած արձակուրդի դիմումներ են գրում և քովիդով վարակվելու դեպքեր կան, եզրակացրել, թե իբր պատճառը ներքաղաքական լարված իրավիճակն է, ու էլի ըստ իր տեղեկությունների՝ իրականության հետ աղերս չունեցող մի շարք պատճառներ նշել: 

Ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը, թեև ներկայացրել ենք այս պահի դրությամբ արձակուրդում և քովիդով պայմանավորված ինքնամեկուսացման մեջ գտնվող դատավորների քանակական տվյալները, սակայն հարկ ենք համարում նաև հրապարակել դրանք՝ հանրությանը պաշտոնապես ներկայացնելով օբյեկտիվ իրականությունը: 

22.04.2021 թ. դրությամբ արձակուրդում է գտնվում 21 դատավոր, իսկ COVID-19 թեստի դրական արդյունքով պայմանավորված` 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ արձակուրդում կամ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող դատավորների քանակն էական տարբերություն չի կրել»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում