Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթեց Անտիգուա և Բարբուդայի ներկայացուցիչ Ռայան Ալստոնին Տոկիոյի Օլիմպիական խաղերում։
63 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկը դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Քառորդ եզրափակչում Բաչկովի մրցակիցը կլինի ադրբեջանի ներկայացուցիչը:
Կարծիքներ