ՌԴ առողջապահության նախարարությունը կոչ է արել սահմանափակել Ռուսաստանում տեղաշարժը
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն առաջարկել է սահմանափակել Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ եւ դրանց մեջ տեղաշարժերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է այս միջոցառումը քննարկել համավարակի հետ կապված իրավիճակի պատճառով:
ՌԴ առողջապահության նախարարը ուղեւորությունները սահմանափակելու գաղափարն արտահայտել է «Բժշկություն եւ որակ-2020» համառուսական գիտագործնական գիտաժողովի ժամանակ:
«Երկրորդ ալիքը մեզ ցույց է տալիս, որ երկրում առաջացող օջախները պահանջում են, հավանաբար, ֆիզիկական անձանց տեղաշարժման որոշակի սահմանափակումներ, այդ թվում՝ սուբյեկտների միջեւ, իսկ երբեմն նաեւ սուբյեկտների ներսում»,- հայտարարել է Մուրաշկոն:
Մուրաշկոն երկու օր առաջ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը գնահատել էր որպես «բավականին կայուն», հայտնել էր «Ռամբլերը»: Նրա խոսքով՝ երկրում նոր հիվանդությունների աճը ոչ թե «նշանակալի» է, այլ «չափավոր»:
Կարծիքներ