186 համայնքի միավորումից առաջարկվում է ձեւավորել 11 համայնք

186 համայնքի միավորումից առաջարկվում է ձեւավորել 11 համայնք

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկման է դրել համայնքների խոշորացման հերթական նախագիծը։ Այս անգամ առաջարկվում է 186 համայնքների միավորման արդյունքում ձեւավորել 11 համայնք:

Նախագծով նախատեսվում է ձեւավորվել հետեւյալ համայնքային փնջերը.

ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի մեջ ներառել՝ Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար համայնքները։

ՀՀ Արագածոտնի մարզի Դդմասար համայնքի մեջ ներառել՝ Դդմասար, Արեւուտ, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ համայնքները։

ՀՀ Արարատի  մարզի Մասիս համայնքի մեջ ներառել՝ ք. Մասիս, Ազատաշեն, Այնթապ, Արբաթ, Արգավանդ, Արեւաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ Նովա, Սիս, Սիփանիկ համայնքները։

ՀՀ Արարատի  մարզի Արաքս համայնքի մեջ ներառել՝ Մխչյան, Աբովյան, Ազատավան, Արաքսավան, Արեւշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Լանջազատ, Կանաչուտ, Հովտաշեն, գ. Մասիս, Մրգանուշ, Մրգավետ, Նշավան, Ջրաշեն, Վարդաշեն համայնքները։

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մեջ ներառել՝ Մեծամոր, Ակնալիճ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Արտաշար, Արեւիկ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Եղեգնուտ, Զարթոնք, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մայիսյան, Մրգաշատ, Մրգաստան, Շահումյան, Շահումյանի թռչնաֆաբրիկա, Տարոնիկ համայնքները։

ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի մեջ ներառել՝ Թումանյան, Դսեղ, Ձորագետ, Չկալով համայնքները։

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի մեջ ներառել՝ Սպիտակ, Արեւաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Արջհովիտ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր համայնքները։

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի մեջ ներառել՝ Աբովյան, Ակունք, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի համայնքները։

ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի մեջ ներառել՝ Եղվարդ, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Պռոշյան, Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ համայնքները։

ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի մեջ ներառել՝ Ծաղկաձոր, Մեղրաձոր համայնքները։

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի մեջ ներառել՝ Արթիկ, Անուշավան, Արեւշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ համայնքները։

Բացի այդ՝ առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել՝ վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնել եւ միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ:

Բացի այդ՝ կարգավորվում է նաեւ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցը, ինչը պայմանավորված է վերջին 2 տարվա ընթացքում համայնքի բնակչության եւ ՏԻՄ-երից ստացված բազմաթիվ դիմումները վերլուծելու եւ արդյունքում համայնքային կենտրոնը Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցին ընդառաջելու հանգամանքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում