Բլինկենն առաջին այցով ժամանել Է Իսրայել որպես պետքարտուղար
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պաշտոնն ստանձնելու պահից ի վեր առաջին անգամ մայիսի 25-ի առավոտյան ժամանել Է Իսրայել, որտեղ պլանավորված են նրա բանակցությունները հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ երկրի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ: Այդ մասին հայտնել Է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը:
Ռադիոկայանի տվյալներով՝ Բեն Գուրիոն օդանավակայանում Բլինկենին դիմավորել Է նրա իսրայելացի պաշտոնակիցը: Նաթանյահուի դիվանատունը հայտնել Է, որ Իսրայելի նախարաների կաբնետի ղեկավարի հետ պետքարտուղարի բանակցությունների սկիզբը պլանավորված Է Երեւանի ժամանակով 11:00-ին: Դրանք կկայանան Երուսաղեմում Նաթանյահուի դիվանատանը:
Դրանից հետո պլանավորված Է Բլինկենի հանդիպումն Աշկենազիի հետ, որը, ռադիոկայանի տվյալներով, կկարայանա Իսրայելի արտգործնախարարության շենքում: Տարածաշրջանում մինչեւ մայիսի 27-ը Բլինկենի՝ ուղեւորության ընթացքում, որն սկսվում Է Իսրայելից, պլանավորված են նրա բանակցությոնները Գազայի հատածում հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի, Հորդանանի Աբդալա Երկրորդ թագավորի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ