Պայթյուն պակիստանյան բանկերից մեկում․ կա առնվազն 14 զոհ

Պայթյուն պակիստանյան բանկերից մեկում․ կա առնվազն 14 զոհ

Պակիստանի Կարաչի քաղաքում բանկերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել: Եվս 12 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Express Tribune պարբերականը։

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել կոյուղու ցանցում գազի կուտակման պատճառով։ Զոհերի և տուժածների մեծ մասը բանկի հաճախորդներն ու աշխատակիցներն են:

Երկրի առողջապահության նախարարությունում հաստատել են տուժածների և զոհվածների թիվը: Միջադեպի ճշգրիտ պատճառները պարզվում են։ Չի բացառվում ահաբեկչական գործողությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում